Քաղաքական

Արցախը պետք է դառնա բանակցային կողմ.Շարմազանով

lenabadeyan

«Աշխարհը պետք է լսի Ադրբեջանի հստակ ձեւակերպումները, թե նրանց փոխզիջումը որն է»,- այսօր հայտարարեց Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության հակամարտության կարգավորման փոխզիջումների եւ մասնավորապես՝ տարածքների վերադարձման հավանականության մասին: Մինչեւ այդ կետին հասնելը կան հստակեցման ենթակա մի շարք այլ սկզբունքներ, նշում է Շարմազանովը:

«Առանց Արցախի ժողովրդի եւ իշխանությունների որոշման որեւէ զիջում լինել չի կարող, բնականաբար տրամաբանված փոխզիջումների արդյունքում: Հիմա փոխզիջումների մասին խոսելը աննպատակ է, քանի որ Ադրբեջանի կողմից փոխզիջման մասին ես չեմ լսել: Միակողմանի փոխզիջումները անթույլատրելի են: Չի կարող նման բան տեղի ունենալ, որ ազգը 25-30 տարի պայքարի, չկա նման բան ձեր մտքից հանեք: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»:

Աժ-ի փոխնախագահը երեկ է վերադարձել Արցախից: Նա այնտեղ էր Չեխիայից, Լատվիայից եւ Հունաստանից ժամանած եվրոպացի երեք խորհրդարանականների հետ, ովքեր արդեն հայտնվել  են Ադրբեջանի այսպես կոչված «սեւ ցուցակի» մեջ: Եվրոպացի պատգամավորները եկել են անձամբ իրենց աչքով տեսնելու ադրբեջանական ագրեսիան:

Փոխանցելով եվրոպացիների խոսքերը, Շարմազանովն ասել է, որ նրանք վստահեցրել են, թե Արցախի ժողովուրդը իրենց պայքարում միայնակ չէ, եւ հենց Արցախը պետք է որոշի իր ճակատագիրը: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի հայտարարությանը 80-ականների զենքով կռվելու մասին, ապա Շարմազանովը բացել է այս մտքի հիմնական թրիրախը, ինչպես նաեւ նշել է արված հետեւությունները:

«Սա մեսիջ էր ուղղված նաև Ադրբեջանին, որ դու միլիարդավոր դոլարով զենք ես գնում, բայց մեր զինվորը 80-ականների զենքով կարող է քեզ գերազանցել»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքներին, ապա Շարմազանովը հայտարարել է, որ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելը «կատարստրոֆայի սկիզբ կարող է դառնալ» եւ այս դեպքում միջազգային հանրությունը պետք է զգույշ լինի եւ «պրեսինգի» ենթարկի հրահրելու փորձ անողներին:

 

Կարդացեք նաև

Back to top button