Արցախի Մատաղիս գյուղի 53-ամյա բնակիչ Ջուլիետա Սարգսյանի ընտանիքն ու հարազատները ապրիլի 2-ի դաժան գիշերվանից հետո Հայաստանի տարբեր ծայրերում են ապաստան գտել. ինքը Երևանում է՝ հորաքրոջ տանը, հարսը մանկահասակ երեք երեխաների հետ՝ Աշտարակում, քույրը՝ Մասիսում, մյուսները՝ Հրազդանում: Որդին՝ 27-ամյա Արցախը, մնացել է Արցախում: