Քաղաքական

Ադրբեջանը կրել է ռազմական պարտություն.Հայկ Դեմոյան

alisagevorgyan
«Ադրբեջանը կրել է ռազմական պարտություն, որովհետև չի հասել ի սկզբանե իր առջև դրված նպատակներին՝ շնորհիվ մեր սպաների և զինվորների: Մեր ձեռքին այսօր կա հաղթաթուղթ, որը տվել է հայ զինվորը, այն պետք է կիրառել նաև դիվնագաիտության ոլորտում»,-այսօր նման տեսակետ է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Արկածախնդրություն, որը պետք է իրականացվեր ճիշտ ժամանակին, պետք էր միայն կայծը: Արցախի դեմ ուղղված ապրիլյան ագրեսիայի պատճառների թվում ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ընդգծում է մասնավորապես «նավթային մեղրամսի» ավարտը:

«Ռազմական արկածախնդրությունը ոչ միան թղթախաղի սիրահար Ալիևի քմահաճույքն է, սա վկայում էր այն մասին, որ փրկել է պետք ադրբեջանական պետականության թուլացումը, միակ գործիքը այս պահին ղարաբաղյան ճակատում թեկուզ փոքրիկ հաղթանակ ապահովելն է: Այն պաետք է ապահովեր ադրբեջանցիների համախմբում, պետք է ստեղծեր նոր միֆոր ու հերոսական պատումներ, ինչպես ցեմենտվում է ցակացած արհեստական պետություն եւ արհեստական էթնիկ հանրույթ»:

Ցեմենտը չգործեց, ավելին՝ այն ծեփոնի պես թափվեց գետնին: Ըստ Դեմոյանի՝ Ադրբեջանը կրել է ռազմական պարտություն, որովհետև չի հասել ի սկզբանե իր առջև դրված նպատակներին՝ շնորհիվ մեր սպաների և զինվորների:

«Ստեղծված իրավիճակում հայկական զույգ պետությունները պետք է հանդես գան համատեղ հայտարարությամբ, որտեղ հստակ ձևակերպված կլինի՝որոնք են մեր ակնկալիքները, ինչ ենք պատրաստ անելու: Լայնածավալ ռազմական գործողությունների սանձազերծում, թե զինադադարի պայմանագրի աննախադեպ  խախտում, անկախ ձևակերպումներից հայկական կողմը պետք է հետևողականորեն պնդի, որ Ադրբեջանը պարտավոր է պատասխանատվություն կրել»,-ասում է Հայկ Դեմոյանը:

Ըստ նրա՝ ժամանակի հրամայականն է Ազգային ռազմավարության հայեցակարգի վերանայումը: «2007  թվականից այս փաստաթղթում ոչինչ չի փոխվել, մինչդեռ մենք կանգնած ենք նոր իրավիճակի և մարտահրավերների առջև»,-ասում է Դեմոյանը: Նրա ձևակերպմամբ ապրիլյան դեպքերից հետո իրավիճակ է փոխվել, որը պարզապես  չի կարող չազդել նաև բանակցային գործընթացի վրա:

Կարդացեք նաև

Back to top button