Քաղաքական

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից բեկումնային փոփոխություններ սպասել պետք չէ.պատգամավոր

հրապարակված՝ 13.32-ին
լրացված՝ 15.06-ին

arminegevorgyan
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից  բեկումնային փոփոխություններ ու հրաշք փաստաթուղթ սպասել պետք չէ, ասում է ՀՀԿ ական պատգամավոր Արտակ Դավթյանը: Քաղաքագետ Ալեքսանդր  Իսկանդարյանն էլ նշում է, որ Մինսկի խումբն արեց  այն, ինչ կարող էր: «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը կրկին հիշեցնում է ԵԱՀԿ ՄԽ  համանախագահների պարտավորությունների մասին:

 

«Երկրում արտաքին քաղաքականության, ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորման գործընթացում ստեղծվել է լարված իրավիճակ, բնական է, որ պետք է լինեն խորհրդատվություններ այս  կամ այն ընդդիմադիր ուժերի հետ, ովքեր պատրաստ են նման խոսակցության»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ամնդրադառանալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը:

????????????????????????????????????????????????????????????????????????Քաղաքագետը  գնահատակներ տալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արձագանքին և բանակցային գործընթացին, շեշտել է, որ  ապա այս իրավիճակում ՄԽ համանախագահների առաքելությունը ոչ թե բանակցային գործընթացն է, այլ շտապ օգնությունը՝ այն  է  դադարեցնել արյունահեղությունը:

«Ինչ վերաբերում է Արցախին որպես բանակցային կողմ ներգրավելու անհրաժեշտությանը, այս պահին խոսքը գնում է կոնֆլիկտի դադարեցման մասին, և այդ դժվարին վիճակում դժվար թե Արցախին ներգրավեն բանակցային գործընթացում»:
Artak DavtyanԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Արտակ Դավթյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններին, ասաց, որ նրանցից մեծ փոփոխություններ սպասել պետք չէ։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից բեկումնային փոփոխություններ, հրաշք փաստաթուղթ, առաջարկներ սպասել չի կարելի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում»,- ասաց նա: Ըստ Արտակ Դավթյանի՝ այս պահին համանախագահների գործը պետք է լինի բանակցային սեղանի շուրջ վերադարձնել կողմերին։

Larisa Alaverdyan06«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ԵԱՀԿ-ին պետք է դիմել, որ հստակ գնահատական տրվի Ադրբեջանի գործողություններին։

«Բոլորն էլ ամեն ինչ հասկանում են. Մինսկի խմբում հիմարներ չկան», շտապում է ավելացնել  քաղաքագետ Ալեքսանդր  Իսկանդարյանը:  Ալավերդյանը՝ համաձայնելով այս մտքի հետ, ընդգծում է. «Մենք չենք ուզում, որ մեզ հիմարի տեղ դնեն: Իրենց ելույթը Հայաստանում պարզապես պարտադրանք էր։ Մենք ասում ենք՝ դուք մեզ մի պարտադրեք։ Եթե իրենք չեն կատարում իրենց պարտավորությունները, մենք պարտավոր չենք համաձայնել իրենց հետ տարբեր հարցերում»։

 

Կարդացեք նաև

Back to top button