Տեսանյութեր

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել (վիդեո)

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երեկ հայտարարել է, որ հրաժարական է տալիս պաշտոնից։

«Ես որոշում եմ կայացրել ցած դնել վարչապետի իմ պաշտոնը։ Երեքշաբթի՝ ապրիլի 12-ին, այդ որոշումը կմտցվի Գերագույն ռադա։ Ես իմ առաջ դրած խնդիրները տեսնում եմ ավելի լայն, քան վարչապետի պաշտոնն է»,- ասել է նա։

Նա հայտարարել է, որ երկրում քաղաքական ճգնաժամն արհեստականորեն է առաջացել, «մեկ մարդու փոխելու ցանկությունը կուրացրել է քաղաքական գործիչներին»։ Սակայն Յացենյուկը չի նշել, թե որ քաղաքական գործիչներին ի նկատի ունի, գրում է Украинская правда-ն։

Յացենյուկը կոչ է արել հնարավորինս արագ նոր կառավարություն ընտրել։

Կարդացեք նաև

Back to top button