

Րոպեններ առաջ մեկնարկել է Լռության երթ՝ ի հիշատակ վերջին օրերին սահմանին զոհված զինվորների: «Ռադիոլուրի» հետ զրույցում երթի մասնակիցներից և նախաձեռնության համահեղինակ Սևակ Հակոբյանը նշել է, որ ցանկությունը մեծ էր ներկա գտնվոլ բոլոր զոհված զինվորների վերջին հրաժեշտին ու խոնարհվել նրանց ընտանիքի առջև, սակայն հերոսաբար զոհված տղաները Հայաստանի տարբեր մարզերից են։ Ուստի, որպեսզի կարողանանք հարգանքի տուրք մատուցել բոլոր զոհվածներին, մի խումբ քաղաքացիներով նախաձեռնել ենք Լռության երթ անցկացնել դեպի Եռաբլուր:





