
Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը չկարողացավ պաշտպանել WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Այսօր առավոտյան Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ, ԱՄՆ) կայացած 12 ռաունդանոց մրցամարտում նա պարտվեց Խիլբերտո Ռոդրիգեսին: Բոլոր երեք մրցավարներն էլ միեւնույն 120:108 հաշվով հաղթանակ շնորհեցին 24-ամյա մեքսիկացի բռնցքամարտին:
35-ամյա Արթուր Աբրահամը մինչեւ այդ չորս անգամ պաշտպանել էր չեմպիոնի կոչումը, սակայն այս անգամ նաոչինչ չկարողացավ հակադրել իրենից երիտասարդ մրցակցին եւ զիջեց բոլոր ռաունդներում:
Աբրահամը պարտություն չէր կրել 2013թ. մարտի 23-ից, երբ տիտղոսը տանուլ տվեց գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Դրանից հետո հայ բռնցքամարտը տարել էր ութ անընդմեջ հաղթանակ:




