
Շփման գծի որ ոշ հատվածներում զոհվածների մարմինների որոնաղական աշխատանքները շարունակվում են։ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ հայկական կողմը հետ է բերել 2 զինծառայողի մարմին և գլխատված զինծառայողի գլուխը: Հակառակորդին է հանձնվել 7 մարմին: <Գործընթացը ընթանում է, և առաջիկա 2 օրվա ընթացքում, միջին թիվ եմ ասում, երևի գործընթացը ավարտվի>,- ասել է Դավիթ Բաբայանը։
Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ ՄԽ համանախագահների՝ ԼՂ խնդրի կարգավորման Երեւանում ներկայացված 3 սկզբունքերը եւ6 բաղադրիչները բոլորին հայտնի են։ Առանցքայինն այն է, որ ուժային տարբերակը պետք է բացառվի, ասել է Դավիթ Բաբայանը։
Ի՞նչ վերաբերում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ ռուսական հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ հակամարտոթյան կարգավորման ժամկետների վերաբերյալ հնչած հարցադրմանը՝ եթե արագացումը կբերի զոհերի, իսկ դանդաղ ընթացքը ավելի խաղաղ ճանապարհով կարգավորմանը, ապա նախընտրելի է երկրորդը՝ ասել է « Սա շատ կարևոր է և ճիշտ է, և հենց այս տրամաբանությամբ էլ պետք է շարունակվի կարգավորման գործընթացը»:




