
տեղադրված է 15.39
լրացված է 17.27

Մենք պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դառնա բանակցային գործընթացի լիիրավ կողմ, ու ոչինչ չպետք է որոշվի առանց ԼՂՀ բնակչության: «Պահանջում ենք, որ Ռուսաստանը դադարեցնի զենքի վաճառքը Ադրբեջանին, միջազգային դատարաններում Ադրբեջանը պատիժ կրի ռազմական հանցագործությունների համար: Մեր պահանջն է դադարեցնել բալանսավորաված դիվանագիտական լեզվի կիրառումը իրավիճակի սրման պայմաններում: Պահանջում ենք անհապաղ վերանայել Թուրքիայի անդամությունը Մինսկի խմբին»,-ասաց Մ. Մանուչարյանը:
Ակցիայի մասնակիցները պատրաստվում են հայտարարություն անել երեք լեզվով՝ ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով եւ հանձնել Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագող երկրների դեսպանատներ: Այս պահին նրանք երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի դեսպանատուն:




