

Վլադիմիր Ալիխանյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա այսօր հայրենի Դիլիջան քաղաքում:
Արցախում հակառակորդի հետ կռվում զոհված տղաներից մեկն էլ 21- ամյա շարքային Վահե Զաքարյանն էր: Զոհված զինծառայողը արդեն 2-րդն է այս օրերի ընթացքում, որին կհուղարկավորեն Հրազդանի քաղաքային պանթեոնում, «Ռադիոլորի»-ն փոխանցեց Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Աշոտ Միքայելյանը:
Հակառակորդի հետ կռվում հերոսաբար զոհվեց նաև պահեստազորի ավագ լեյտենանտ Արմեն Գասպարյանը: 42- ամյա Արմեն Գասպարյանը մասնակցել է մի շարք պաշտպանական մարտերի դեռևս 90-ակնների սկզբներից, «Ռադիոլուր»ի հետ զրույցում նշեց նրա հրամանատար Աշոտ Հովհաննիսյանը:
Երբ առավոտյան հաստատվեց այս օրերի ընթացքում հայկական կողմի ունեցած 44 զոհերի անունները, Գևորգ Մղդեսյանը ցուցակում վերջինն էր, ում անունը լսեցին նրա հարազատները: Շարքային զինծառայողը Նոր Հաճնից էր, 20 տարեկան: Համեստ, բարի, հնազանդ, ընկերասեր,- այսպես բնորոշեց զոհված զինծառայողին զարմուհին «Ռադիոլուր»-ի հետ զրույցում:
Նշենք, որ այսօր հայտարարված սահմանին զոհված հայորդիների հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, հուղարկավորությունը՝ վաղը:




