

Ինչ դիրքորոշում ունի հայկական կողմը հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ. հարցն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ուղղվել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներին:
Եթե միջազգային կառույցները պնդեն խաղաղապահների ներկայությունը, մենք դեմ չենք՝ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրայանը: Ճշտող հարցին ի պատասխա, թե արդյոք միջազգային գործընկերները պնդո՞ւմ են, ՀՀԿ խմբակցության ղեկավարան ասել է՝ պնդումներ չկան, բայց առաջարկներ հնչում են:
«Ամեն ինչ ցույց կտան բանակցությունները, եթե դրանք ընթանան նորմալ հունով: Նման որոշում դեռ չկա, երբ լրջանան այդ առաջարկները, մենք մեր տեսակետը կհայտնենք»:
Քանի դեռ կարողանում ենք վերահսկել մեր սահմանների պաշտպանությունը և վստահ եմ, որ կարողանալու ենք, խաղաղապահների տեղակայման անհրաժեշտությունը չկա՝ ՀՅԴ խմբակցության դիրքորոշումն այսպես է ներկայացրել ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա գնահատմամբ՝ քառօրյա պատերազմից հետո ստեղծվել է նոր իրավիճակ, որին միջազգային հանրությունը պետք է համապատասխան արձագանք տա:
«Մենք հենց այդ ուղղությամբ էլ աշխատում ենք, մենք պետք է ինքներս ձևավորենք այդ թղթածրարը Ադրբեջանի դեմ, ինչի բոլոր հիմքերը ունենք: Հստակ պետք է ամրագրվի, թե ով սկսեց հարձակումը, ապա ագրեսորին սանձելու մեխանիզմներ գործի դնել՝ սկսած էմբարգոյից մինչև ազդեցության այլ միջոցներ: Այդ թղթածրարը պետք է ամփոփի այն ռազմական հանցագործությունները, որոնք իրականացրել է Ադրբեջանը»:




