
Ապրիլի 8-ին Երևանի ժամանակով ժամը 15:00-ից մինչև 20:00-մ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կհայտարարվի լռություն: Այդ ընթացքում կողմերը դուրս կբերեն շփման գծից զոհվածների դիերը:Մարմինների որոնումը իրականացվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների աջակցությամբ: Լուրը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հաստատել է ԼՂՀ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:




