

«Նույնիսկ այն պահին, երբ երեկ Ստեփանակերտում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համախանագահները և հանդիպում էին Արցախի հանրապետության նախագահի հետ, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օդում թշնամու անօդաչու սարքերն էին պտտվում» ,- քիչ առաջ առաջ Ռադիոլուրի հետ զրույցում հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ու տեղեկացրեց, որ դրանցից մեկը խոցվել է:
« Իսկ սրանով Ադրբեջանը ցույց է տալիս, որ պարզապես ոչ վստահելի և ոչ նորմալ մի պետություն է»,- ասում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարն ու հավելեց՝ նույնիսկ միջնորդների այցելության ժամանակ նա օգտագործում է անօդաչու սարքեր, որոնք ի վիճակի են խոցել շենքեր:
«Մեր հակաօդային պաշտպանությունը էֆեկտիվորեն չեզոքացրել է նրանց վտանգը, բայց, այնուամենայնիվ, սա ցույց է տալիս, թե մենք ում հետ գործ ունենք»:




