
Ղարաբաղյան հակամարտության շփման գծում ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմից զոհերի թիվը դարձել է 36- ի, վիրավորները՝ 122- ն են։ Զհվածներից 9-ը սպաներ եւ ենթասպաներ են¸ 27- ը՝ շարքայիններ։ ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ ծառայության պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը օպերատիվ իրազեկման կենտրոնում ամենօրյա մամուլի ասուլիսում հայտարարել է, որ զոհերի թվի աճը կապված է նրա հետ, որ որոնման արդյունքում նոր մարտադեշտ է հայտնաբերվել։
ՊԲ օպերատիվ ծառայության պետն ասել է¸ որ անհետ կորածների անունները դեռ հրապարակված չեն¸ տարվում են որոնողական աշխատանքներ։ Հայկական կողմը ակտիվ համագործակցում է Կարմիր խաչի հետ՝ ներկայացնելով անհետ կորածների տվյալները։ Գնդապետ Վիկտոր Առուստամյանը հայտարարել է, որ իրավասու չէ պատասխանել հարցի՝ արդյոք հայկական կողմում կան ադրբեջանցի գերիներ։
Իսկ ահա լրագրողի հարցին՝ կապված ադրբեջանցի զինծառայողների դիակների հետ նշել է, որ դրանք հավաքվում են եւ Կարմիր խաչի աջակցությամբ պահվում՝ հետագայում խնդիրը լուծելու համար։
Գնդապետ Առուստամյանը նաեւ նշել է, որ օրվա ընթացքում հայկական կողմը խոցել է ադրբեջանական անօդաչու եւս մեկ թռչող սարք։




