Հասարակություն

Արարատյան թեմի երիտասարդներն այցելում են ծննդատուն

sonahakobyan

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդներն այսօր այցելել  են  «Ս. Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատուն: Նրանց նպատակն էր շնորհավորել մեր նորածիններին Ավետման տոնի առթիվ` աշխարհին ցույց տալով, որ նաև նոր ծնունդներով պիտի ամրացնենք մեր հաղթանակները: Այցելուները կենտրոնի նորածինների և մայրության բերկրանքին սպասող կանանց նվիրել են մկրտության սրբիչներ, օրհնված խաչեր, նարոտներ և թերթոններ: Արարատյան lայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միության անդամներն այս նախաձեռնությամբ ծրագրել են Ս. Տիրամորը նվիրված բոլոր տոներին այցելել ծննդատներ ու պոլիկլինիկաներ՝ Մկրտության խորհուրդը փոխանցելով նորածիններին ու նրանց ընտանիքներին: Այս անգամ այցելությունը կատարել են «Թող հայ մանուկները ծնվեն մեր խաղաղ երկրում» խորագրով:

Կարդացեք նաև

Back to top button