
«Թուրքական հարթակ» անունով հայտնի կազմակերպությունը Բոստոնի թաղամասերից մեկում տեղադրել է Հայոց ցեղասխանությունը ժխտող մի մեծ վահանակ, հայտնում է North End Waterfront-ը:
Վահանակը տեղադրվել է Հայոց ժառանգության այգուց քիչ հեռու, որտեղ տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Ամերիկահայ համայնքը հովանավորել է այգու ստեղծումը:
Վահանակի վրա գրված է «Ճշմարտությունը = Խաղաղությանը» և պատկերված են Ռուսաստանի, Թուրքիայի և Հայաստանի դրոշներով ձեռքեր: Ստորագրահավաք է սկսվել՝ ստիպելու վահանակի տիրոջը հեռացնել այն:
Վահանակը տեղադրվել է Հայկական ժառանգության այգում նախատեսվող կարևոր միջոցառումների նախաշեմին: Այնտեղ պատրաստվում են հիշատակել Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի տարելիցը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ այցելեց Բոստոն՝ այցելելով Հին Հյուսիսային եկեղեցի և Հայկական ժառանգության այգի:




