Քաղաքական

Պեսկով. Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հեռու է կայուն լինելուց

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հեռու է կայուն լինելուց։ Այդ իսկ պատճառով կանգ առնել ձեռք բերածի վրա ուղղակի անհնար է»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պաշտոնյան ընդգծել է, որ Մոսկվան չի պատրաստվում դադարեցնել հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը: «Ռուսաստանը, պահպանելով  Երևանի և Բաքվի հետ բարի գործընկերային հարաբերությունները, օգտագործում է այդ բարի հարաբերություններն այդ պայմանները ստեղծելու համար՝ աշխատելով ինչպես երկկողմ հարաբերությունների հիման վրա, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակներում»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ ընդգծելով, որ Մոսկվան կշարունակի ցուցաբերել հետևողականություն:

Կարդացեք նաև

Back to top button