

Աշխատանքները սկսելուց առաջ այսօր խորհրդարանում հատուկ հիշել եւ ընդգծել են հայ մայրերի եւ հատկապես՝ վերջին օրերին զոհված զինվորների մայրերի ավանդը պետականության պահպանման գործում: Հիշեցնենք, որ այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի սուրբ ավետման օրը: Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ «վերջին զարգացումները ցույց տվեցին՝ որդիներով պետք է ճանաչել մայրերին»:




