ԿարևորՀասարակություն

Հակառակորդի ականանետային կրակից այսօր զինվոր է զոհվել

Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դարարեցմանմասին պայմանավորվածությունը:

Ապրիլի 6-ին՝ ժամը 18:30-ին,  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված ԱրմենԿառլենի Գասպարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում էքննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Գասպարյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:

 

 

Կարդացեք նաև

Back to top button