Քաղաքական

Վազգեն Մանուկյանի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու երեք առաջարկը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Վերջին գործողությունները ցույց տվեցին, որ Ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի, եւ ավելին՝ Ադրբեջանը չի կարող այն ռազմական ճանապարհով լուծել, այսօր հայտարարել է Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանը։ Ստեփանակերտում, օպերատիվ  իրազեկման կենտրոնում, տեղի ունեցած մամուլի ասուլիսում նա ստեղծված իրավիճակից դուրս գալու երեք առաջարկ է ներկայացրել,

Առաջին՝ կողմերը պետք է վերադառնան իրենց նախկին դիրքերին եւ շարունակեն բանակցությունները։

Երկրորդ՝ Մինսկի խումբը պետք է արբանյակային դիտարկում կատարի՝ պարզելու համար, թե ով է խախտում զինադադարը։

Երրորդ՝ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ սկսվեն բանակցություններ տարածքների եւ փախստականների խնդրի լուծման շուրջ։

Նախկին վարչապետն անդրադառնալով ստեղծված իրավիճակում Անկարայի ազդեցությանը՝ նշել է, որ Էրդողանի Թուրքիան նոր լարվածություն է սկսում տարածաշրջանում, իր առաջ նոր խնդիրներ է դնում, ունի նոր հավակնություններ, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում։

Վազգեն Մանուկյանը՝ Թուրքիայի դերակատարության մասին

Կարդացեք նաև

Back to top button