
ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այժմ բուժում է ստանում 30 վիրավոր, ասել է հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Երկու օր առաջվա տվյալներով ընդունել ենք ևս 18 վիրավոր զինծառայողի: Ընդհաուր առմամբ, ունենք 30 վիրավոր, որոնցից 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրանցից 4-ը ժամկետային զինծառայող են, ﬔկը` երկրապահ կամավորական: Վերջինս «Երկրապահ կամավորականների ﬕության» անդամ է և վիրավորվել է Մատաղիսի տարածքում»,- ասել է Արամ Ասատուրյանը:
Ինչ վերաբերում է մյուս զինծառայողներին, ապա Արամ Ասատուրյանը նշեց, որ 5 զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր, ﬓացածի վիճակը ﬕջին ծանրության է և բավարարին մոտ: Կոմայի ﬔջ է ﬔկ հոգի:
«Բոլոր աշխատանքներն ամբողջ ծավալով կազմակերպված են, դուրս գրվողներ առայժմ չեն եղել, մահվան դեպքեր էլ չեն գրանցվել: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվողները տարբեր տեսակի ﬖասվածք ունեն, հիﬓականում, հրազենային բեկորային վերջույթների, որովայնի և գլխի հատվածում: Արյան և սննդի կարիք չկա: Դրանից բացի, հոսիտալն ունի իր մասնագետները և համագործակցում է առողջապահության համակարգի բոլոր առաջատար մասնագետների հետ, խորհրդակություٳններ են կազմակերպվում: Մեր համագործակցությունը ը շատ բարձր մակարդակի վրա է»,-ասել է Արամ Ասատٳրյանը:




