

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած մարտերին այսօր իրենց գնահատականն են տվել Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Բանախոսները ևս մեկ անգամ բարձրաձայնել են այս օրերին համայն հայության համախմբվածութան, մեկ բռունցք դառնալու ու հայ զինվորի արիության մասին։ Երեկվանից հայտարարված հրադադարի վերաբերյալ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը նշել է, որ հարաբերական զինադադարի պայմաններում միևնույնն է պետք է զգոն լինենք և այս ընթացքում իշխանությունները պետք է մշակեն երկրի զարգացման ծրագիր, քանի որ վտանգն ամեն վայրկյան կախված է մեր երկրի գլխին:




