

ՀՀ կառավարությունը հաստատել է այն օրենքների ցանկը, որոնք պետք է բարեփոխուﬓերի ենթարկվեն 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով հաստատված Սահմանադրական փոփոխությունների շրջանակում: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի խոսքով, նոր Սահմանադրության 210 հոդվածը մասնավորապես նախատեսում է, որ ուժի ﬔջ պետք է մտնեն «Ընտրական օրենսգրքի», «Քաղաքական կուսակցությունների մասին» օրենքների, Ազգային ժողովի կանոնադրության, «Մարդու իրավունքների պաշտպանության մասին» սահմանադրական օրենքների նոր խմբագրություններ: Փոփոխություններ են նախատեսված «Տեղական ինքնակառավարման մասին», «Դատախազٳթյան մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», «Հսկիչ հաշվիչ պալատի մասին», «Կենտրոնական բանկի մասին» օրենքներում:




