

Ինչ սպասել ՄԽ համանախագահների այսօր նախատեսվող հանդիպումից, կլինեն արդյոք նոր շեշտադրումներ կամ ուղերձներ՝ առանց հավասարության նշանների: Մինչ հերթական հայտարարության հրապարակումը՝ «Ռադիոլուրը» փորձել է խորհրդարանում ճշտել, թե ինչ են սպասում միջնորդներից քաղաքական գործիչները, ինչ կետեր են կարևորում և ինչու:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դժվարանում է կանխատեսել, թե այս իրավիճակում ինչ հայտարարությամբ հանդես կգա ՄԽ-ը և ինչ ազդեցություն կունենա այդ հայտարարությունը իրավիճակի վրա, բայց համոզված է, որ հանրապետության նախագահի՝ միջնորդներին հասցեագրված 3 ուղերձները հստակ էին:
«Ադրբեջանը ուզի թե չուզի պարտավոր է բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ, որովհետեև 94-ի զինադադարի ռեժիմը կնքել է նաև Լեռնային Ղարաբաղի հետ: Բացի դրանից՝ եթե հրադադարի ռեժիմի մասին է խոսվում , ապա կա համապատասխան համաձայնագիր ՝ 94-ի մայիսի 12-ին ստորագրվաշ և կան պետուիթյուններ, որոնք այդ հրադադարի գարանտներն են»:
Հարցին, թե ինչ երաշխիք, որ հրադադարից հետո հարևան պետությունը նորից ռազմական ագրեսիայի չի դիմի, Շարմազանովն այսպես է պատասխանում :
«Առաջին երաշխքիը ԼՂՀ պաշտպանության բանակն է, երկրորդը ՝ ՀՀ-ն՝ որպեսԱրցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, որը ամրագրելու համար էլ պատրաստվում ենք ռազմական փոխօգնության պայմանագիր ստորագրել և երրորդ երաշխիքն էլ միջազգային հանրությունն ու ՄԽ համանախագահներն են: Եթե նրանք իսկապես խախաղություն են ուզում, ապա պետք է ոչ միայն պրեսինգի ենթարկեն , այլ իմ սուբյեկտիվ կարծիքով՝ սանկցիաներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ»:
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը ՄԽ միջնորդներից նոր շեշտադրումներ չի ակնկալում, կարծում է՝ սպասվող հայտարարությունը նույն ոճի ու շեշտադրումների մեջ կլինի: Դիվանագիտական կանոն է՝ միջնորդները կողմերից մեկին կամ մյուսին անթաքույց պաշտպանել չեն կարող՝ ասում է Արզումանյանը ու հորդորում հիմնական ուղերձը փնտրել տողատակերում:
«Հիմնականում միջազգային հանրությունը կոչ է անում դադարեցնել բռնությունները: Ում է կոչ անում, ինչպես է կոչ անում, դա արդեն տողերի տակ պետք է կարդացվի»:
Ինչ պետք է կարդանք հերթական հայտարարության տողատակերում, Արզումնայանի կարծիքով, նախորդներից շատ տարբեր չի լինի:
«Միջնորդները շարունակելու են իրենց նույն քաղաքականությունը ՝ երկու կողմերին էլ հորդորելու: Դա իրենց քաղաքականության հիմքն է: իսկ նախագահի՝ նրանց հասցեագրված ուղերձները շատ կարևոր էին և այդ ուղղությամբ պետք է աշխատենք»:
Արզումանյանը կարևորում է ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու նախաձեռնությունը: Դրանով ռազմական և քաղաքական պատասխանատվություն ենք ստանձնելու Լեռնային Ղարաբաղի համար: Ըստ Արզումանյանի՝ դե յուրե ամրագրվելու է, որ այսուհետ ՀՀ-ն անմասն չի մնա, եթե որևէ ոտնձգություն տեղի ունենա Ղարաբաղի նկատմամբ: Արզումնայնաի խոսքով՝ կարևոր են լինելու բոլոր ձևակերպումները:
«Կարևոր է նշել, որ Հայաստանը Ղարաբաղի վրա ցանկացած հարձակում այլևս ընկալելու է որպես հարձակում ՀՀ-ի վրա, ինչը պետք է բարձրաձայնել նաև ՀԱՊԿ-ում, որովհետև հիմա ՀԱՊԿ-ը Ադրբեջանին կոչեր է անում, բայց այն նկատառումով, որ գործողությունները ՀԱՊԿ-ի տարածքից դուրս են: Կարծում եմ ՝ այդ պայմանագրի ճիշտ ձևակերպումների դեպքում հնարավորություն կունենանք ՀԱՊԿ-ից պահանջել հստակ դիրքորոշում»:
Իսկ անկախության ճանաչումը Արզումանյանն առայժմ ժամանակավրեպ է համարում, քայլը մեր զինանոցում է, բայց այն կատարելու հրամայական առայժմ չունենք: Ճանաչել Արցախի անկախությունը նշանակում է դուրս գալ բանակացային գործընթացից, ինչն ըստ պատգամավորի հայկական կողմի շահերից չի բխում:
«Բայց շատ վտանգավոր են այն մտեքրը, որ հնչում են Ռուսաստանից այն մասին, որ զինադադարի նոր պայմանագիր պետք է ստորագրվի: Ստորագրված պայմանագիր կա, ու մենք դրա հետ որևէ խնդիր չունենք: Եթե առաջարկ է արվում Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ նոր պայմանագրի, ես դրան կողմ են, բայց Հայաստանն այստեղ անելիք չունի»:
Պատգամավորների ամփոփմաբ՝ առաջիկա փուլում լուրջ անելիք ունի արտաքին գործերի նախարարությանը: Նոր ու կարևոր մարտեր սպասվում են միջազգային հարթակներում:




