

Մարտում զինվորների, իսկ համակարգիչների առջև տեղեկատվության մասնագետների պայքար է գնում՝ հայերի, ադրբեջանցիների և թուրքերի միջև։ Սրա հետ զուգահեռ նկատվում է բացասական մի երևույթ, որոշ մարդիկ որոշել են գումար աշխատել ու ներկայանում են զինվորների ծնողների կամ բանակային կառույցների անունից: Ըստ տեղեկատվական անվտության փորձագետ Տիգրան Քոչարյանի, նման առաջարկ անողները խաբեբաներ են: Փորձագետը դեռ չի ուզում հավատալ, որ խաբեբաները հայեր են։
Չհայտարարված պատերազմ՝ տեղեկատվական գրոհով, այսպես կարելի է բնորոշել ապրիլի 1-ին սկսված ղարաբաղա-ադրբեջանական շփման երկայնքով 5 օր չդադարող ռազմական բախումը Լեռնային Ղարաբաղի շփման գծում: Ռազմական վերլուծությանը զուգահեռ այսօր ժամանակն է անդրադառնալ տեղակատվական հակամարտությանը, և տեղեկատվական անվտանգութայն խնդիրներին:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը «Ռադիալուր»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այս օրերին խաղի կանոնները փոխվել են։
«Բոլորս պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր սխալ, անզգույշ տեղեկատվություն կամ ապատեղեկատվություն կարող է հանգեցնել մեր զինվորների մահվանը կամ վիրավորվելուն»,- նկատում է տեղեկատվական անվտանգության մասնագետը և հորդորում՝ ուշադիր լինել ֆեյսբուքյան հաշիվներին, էլեկտրոնային փոստերին եւ կայքերին:
Ի դեպ, սոցցանցերում ակտիվ օգտատերը կփաստի, որ այս օրերին համացանցը հեղեղված է նախազգուշական գրառումներով՝ չշփվել անծանոթ մարդկանաց հետ, կասկածելի կայքերից չօգտվել, անհայտ կայքի հղումը չակտիվացնել։ Տիգրան Քոչարյանը նման նախազգուշացումները օգտակար է համարում, քանի որ տեղեկատվության անվտանգության մասնագետի հիմնավորմամբ, այս պահին թշնամին աշխատում է խուճապ եւ հուսալքություն տարածել ու հակառակ ադրեբաջանցիների մեծ ջանքերին՝ տեղեկատվական դաշտում մենք նույնպես հաղթանակել ենք:
«Իրավիճակը տեղեկատվական դաշտում բավականին լավ է: Պարզ է, որ ադրբեջանցիները լավ մոնիտորինգ են անում մեր հասարակության տրամադրության վերաբերյալ, և կարծում էին, որ հայ հասարակությունը պառակտված է, և կարող են հաջողույթուն ունենալ տեղեկատվական դաշտում: Սակայն նրանք հասկացան, որ և իրական, և վիրտուալ կյանքում հասարակությունը համախմբված է, ազգի ինքնապահպանման բնազդը աշխատեց, ու ներկա պահին Արցախում են գտնվում բոլորը՝ և իշխանական թևից, եւ ընդդիմությունից»:
Անդրադառնանք տեղեկատվության անվտանգությանը: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում թուրքագետ Վազգեն Պետրոսյանը մտահոգություն հայտնեց, որ համացանցում այսօր անհատների կողմից նկարների, կադրերի և գրառումների միջոցով անուղղակի ռազմական տեղակատվություն է փոխանցվում հակառակորդին: Խոսքը ռազմական տեխնիկայի, զինվորական, ինչպես նաև կամավորների տեղաշարժի մասին է, որը օգտատերերի կողմից տեղադրվում է ոգևորությամբ, սակայն տեղեկատվության փոխանցում է տեղի ունենում:
«Մենք կարիք չունենք, որ մեր ոգին բարձրացնեն նման նկարներով, քանի որ այն բարձր է: Կարիք չունենք ասելու և շեշտելու, որ մեր կամավորները մեկնում են ռազմաճակատ: Այս տեղեկությոնները չպետք է հրատարակվեն»:
Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների կողմից իրենց կայքերի արգելափակման որոշմանը՝ տեղակատվության անվտանգոթւյան մասնագետը նշեց, որ հայկական կողմին ձեռնտու է Ադրբեջանի տեղեկատվական բլոկադան, իրենք հասկանում են, որ հարձակվող կողմ են եւ հարձակվող կողմը միշտ էլ կորուստներ է ունենում։




