
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ներկայացուցիչներ, ստվերային կառավարության ԱԳ նախագահ Թոնի Կլեմենտը և ԱԳ փոխնախարար Պետեր Կենտն այսօր խորը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով զոհերով ուղեկցվող բախումների կապակցությամբ եւ կոչ են արել վերջ տալ ռազմական գործողություններին, ջանքեր գործադրել խաղաղ լուծում գտնելու համար:
Կլեմենտը և Կենտը , 30 զորքերի սպանության հայտարարությունից հետո, հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ, թե որն է բռնության սրացման պատճառը, քանի որ 1994 թ-ին հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ տարածաշրջանում ավարտել պատերազմը:
«Մենք հաստատակամորեն կոչ ենք հայկական եւ ադրբեջանական ուժերին վերջ տալ այս բռնությանը: Քանի որ արդեն տեղեկացվել է, որ Ադրբեջանն է սկսել այդ հարձակումները, մենք նաև կոչ ենք անում լիբերալ կառավարությանը՝ պահանջել Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից բանակցությունների միջոցով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին: Բանակցային գործընթացի ցանկացած զինված միջամտություն անընդունելի է։ Պահպանողականները սատարում են վերադարձը դեպի իրական հրադադար ու իմաստալից բանակցություններ»,- ասել են Կանադայի ստվերային կառավարության ԱԳ նախարարն ու փոխնախարարը։
«Պահպանողականները վաղուց խորը կապեր է հաստատել Կանադայի և Հայաստանի միջև: Մեր կառավարությունը բանաձևեր են ընդունվել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և ապրիլը հռչակել որպես Հայոց ցեղասպանության հիշատակման, դատապարտման եւ կանխարգելման ամիս: Մեր պահպանողական կառավարությունը 2015 թվականին նաև նախարարների պատվիրակներ է ուղարկել Երևան՝ նշելու Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցը»,- հայտարարել են Թոնի Կլեմենտը և Պետեր Կենտը։




