
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 09.04 կժամանեն Երևան։ Նրանց կընդունի Հանրապետության Նախագահը։ Հանդիպում կկայանա ԱԳ նախարարի հետ»,- գրել է նա։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռոման Նադալին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համանախագահներն առաջիկա օրերին կայցելեն Բաքու, Երևան և Լեռնային Ղարաբաղ։




