

Աժ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր առավոտյան զրուցել է ԼՂՀ Աժ-ի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ վարչապետ Արա Հարությունյանի հետ: Նիստը սկսելուց անմիջապես հետո նա պատգամավորներին ներկայացրել է այս պահի իրավիճակը:
Այսօր երեկոյան 18.30-ին՝ Աժ-ի նիստի ավարտից անմիջապես հետո, ՀՀ Աժ-ում հրավիրվելու է փակ քննարկում՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ռազմական գործողությունները քննարկելու համար: Այս առաջարկով հանդես էին եկել երեկ ընդդիմադիր պատգամավորները՝ ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը եւ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը: Վարչապետի, պաշտպանության նախարիր եւ փոխարտգործնախարարի հետ քննարկումներից հետո նման քննարկում կազմակերպելու համաձայնությունը ձեռք է բերվել:
Փակ քննարկմանը մասնակցելու են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Փակ քննարկումը կազմակերպվում է ոչ միայն խմբակցությունների ղեկավարների, այլ բոլոր պատգամավորների համար:
Ի դեպ՝ այսօր խորհրդարանը շարունակում է իր բնականոն շխատանքը: Գրանցվել է 101 պատգամավոր:
Հիշեցնենք, որ պատգամավորների մի մասը դեռ օրեր առաջ մեկնել էր ղարաբաղա-ադրբեջանական սահման՝ ոմանք նաեւ իրենց գլխավորած ջոկատներով:




