Հասարակություն

Որդի Ալիեւը հոր նման հրադադար է խնդրելու.Մանվել Եղիազարյան

karenghazaryan
«Ալիեւը իրավիճակը լարելու հարցում շահագրգիռ է, քանի որ առաջացած իր ներքին ճգնաժամի պայմաններում հասարակությանը պետք է փորձի ցույց տալ, թե որտեղ են այն հսկայական գումարները, որոնք իբր ծախսել է բանակի վրա: Այս կարծիքին է լեգենդար «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Նա համոզված է նաեւ, որ ադրբեջանական ավանտյուրայի մեջ խառն է թուրքական մատը:

«Ալիեւը կատարում է տարածաշրջանը թեժացնելու Էրդողանի հրահանգը»,-համոզված է Մանվել Եղիազարյանը:

Լեգենդար հրամանատարի խոսքով՝ Բաքվի հետ պետք է խոսել այն լեզվով, որով ինքն է խոսում: Մանվել Եղիազարյանի գնահատմամբ՝ այսօր Ադրբեջանը պարզապես հետախուզական մարտ է վարում՝ շոշափելով իր ուժերն ու փորձելով իր տեխնիկական հնարավորությունները: Եղիազարյանի կարծիքով՝ պատերազմն անխուսափելի է, եւ պետք է միահամուռ պատրաստվել դրան:

Նա նկատել է, որ հայ ժողովուրդն իրեն հիանալի է պահում այս օրերին եւ համոզված է, որ հայ ժողովուրդը պատերազմում փայլուն հաղթանակ է տանելու, եւ ինչպես հայր Ալիեւը, որդի Ալիեւը նույնպես ուղղակի զինադադար է խնդրելու: «Արաբո» ջոկատի հրամանատարը տեղեկացրել է, որ իրենք ռազմական հրամանատարությանը ներկայացրել են 650 հոգու անուն, ովքեր այսօր սպասում են առաջին գիծ մեկնելու հրահանգի, իսկ հազարավոր երիտասարդներ էլ դիմում են հերթագրվելու համար:

Դրա կարիքը, սակայն, Մանվել Եղիազարյանի գնահատմամբ, այսօր ամենեւին էլ չկա:

 

Կարդացեք նաև

Back to top button