

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում բուժում է ստանում 4 վիրավոր, որոնցից 3-ը՝ Զավեն Ավանիսյանը, Կամո Աբրահամյանը, Ծովինար Աղաջանյանը վերակենդանացման բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ դրական դինամիկայով: Գարեգին Աղաջանյանը բուժումը շարունակում է վիրաբուժական բաժանմունքում. վիճակը՝ կայուն:
ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը տեղեկացրել է, որ Հանրապետության բոլոր բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, բժշկական պարագաներով, արյան բավարար պաշարով:
ԼՂՀ ԱՆ Կարինե Աթայան
Նշենք, որ Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում գտնվող հիվանդների վնասվածքները հիմնականում գնդաբեկորային են: Հիվանդների ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար, միջին ծանրության և ծանր: Հոսպիտալում կատարվում են վիրահատություններ, ծայրահեղ ծանր հիվանդները տեղափոխվում են Հանրապետական բժշկական կենտրոն, Հայաստանի կենտրոնական հոսպիտալ և այլ բուժհիմնարկներ: Եվ չնայած վնասվածքներին, մեր զինվորների հոգին անկոտրուն է, տրամադրությունը՝ մարտական.




