
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ
Մարտակերտ քաղաքում, որը երեկ ամբողջ օրը փոփոխական ինտենսիվությամբ հայտնվում էր հրթիռահրետանային հարվածների տակ, գիշերը հանգիստ էր, իսկ այսօր արդեն սկսել են աշխատել հացի փռերը: Գիշերը լարված էր շրջկենտրոնի հարեւանությամբ գտնվող գյուղերում:
Նոր Մարաղայի հարակից դաշտում պայթած արկերը լարվածության տեղիք են տվել Նոր Մարաղայում, Նոր Հայկաջուրում, սակայն այս պահի դրությամբ, ըստ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի իրավիճակը կայուն է:
Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյան




