
Նկարը՝ panarmenian.net-ի

Ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրթիռակոծում է նաև բնակավայրերը՝ պատճառելով կորուստներ: Հիշեցնենք, որ Մարտունու ուղղությամբ « Գրադ» կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով վնասվածքներ էին ստացել 11-ամյա Գևորգ Գրիգորյանն ու 12-ամյա Վարդան Անդրեասյանը:
«Ռադիոլուրը» հենց նոր կապվեց Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի բաժնի վարիչ Իրինա Խաչատրյանի հետ, ով էլ փոխանցեց, որ երեխաների վիճակը կայուն ծանր է:
Երևանից մեկնած բժիշկներն այժմ վիրահատական միջամտությամբ մշակում են երեխաների վերքերը:
«Երեխաների վիճակը ծանր կայուն է, այժմ վիրահատարանում են, միջամտություն կա անելու: Հիվանդության ընթացքի շարունակությունն է, բայց ծանր կայուն, տենց վատացում չունենք»:




