

Համաձայն Ժնևյան կոնվենցիաների՝ որևէ պարագայում քաղաքացիական բնակչությունը չի կարող լինել հարձակման թիրախ և պետք է լինի պաշտպանված: Չնայած, միջազգային ամրագրված նորմերի Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների շարունակական թիրախավորում է գրանցվում:
Սա Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպիտ խախտում է. «Ռադիոլուր»-ին մեկնաբանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի նախկին ներկայացուցիչ, այժմ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը, և խոսել նաև հետագա քայլերի մասին:
ՄԻԵԴ Հայաստանի նախկին ներկայացուցիչ, ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյան
Տեղեկացնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարների ուշադրությանն է ներկայացրել ադրբեջանական կողմից հայկական քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակիչների նկատմամբ տեղի ունեցող հանցավոր ոտնձգությունների, ցուցաբերվող դաժան վերաբերմունքի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի հատուկ պաշտպանության ներքո գտնվող՝ երեխաների և տարեցների նկատմամբ իրականացվող անթույլատրելի հարձակումների վերաբերյալ ուսումնասիրության արդյունքներ:
«Ռադիոլուր»-ը կապ է հաստատել միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանի հետ, ով նույնպես մասնակցում է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջերի խախտումների մասին փաստերի ամբողջացմանը:
Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյան




