ԿարևորՔաղաքական

Արծրուն Հովհաննիսյան. Հակառակորդի արդեն 29 տանկ է ոչնչացվել (լրացվող)

23։15

Իրենց խոցված տանկերի քանակը դարձավ 29, քիչ առաջ տեղեկացրեց՝ ՊՆ մամուլի քարտուղարը՝ հայտնվեելով հակառակորդի ոչնչացված տանկերի քանակը։

22.07

Հայկական մեդիադաշտը այս անցնող երեք օրերին դրսևորեց բարձր գիտակցություն ու նվիրվածություն, սակայն կրկին առաջին սայթաքումը կամ դիտավորությունը, տեղի ունեցավ: Կրկին ու կրկին անգամ հորդորում եմ` հարգելի գործընկերներ, “ձեր հավաստի տեղեկություններն” անգամ մի տարածեք, եթե դրանք չենք հաստատել մենք, հատկապես զոհ նշելիս զգույշ եղեք, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

20.15

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գրառումը.
«Ադրբեջանի ՊՆ այն հայտարարության մասին, որ կհարվածեն Ստեփանակերտին: Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանը զգուշացրել է Ա.Կասպրշիկին: Իսկ Հասանովին ասում ենք` թող փորձի…»:

19.05

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկ մասնագիտական դիտարկում է ներկայացրել, իր իսկ խոսքով, նրանց համար, ովքեր զբաղված են մարտական գործողությունների ընթացքի ու կողմերի հնարավորությունների ռազմագիտական վերլուծությամբ:

«Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը ծիծաղելի է ուղղակի: Այդքան միլիարդներ ծախսելուց հետո սովորական հայագետներ չունեն, որ ապրիլը ճիշտ գրեն, որ պատճառովը, պատջառով չգրեն: Իսկ հետախուզության սպայի քննությունը երկուս է հարկավոր դնել, քանի որ նման զեկուցագիրը 101-ով չի կարող համարակալվել, իսկ թե ինչով, երևի գիտի անգամ կուրսանտը», տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

18.10

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է.

Մեկ մասնագիտական դիտարկում նրանց համար, ովքեր զբաղված են մարտական գործողությունների ընթացքի ու կողմերի հնարավորությունների ռազմագիտական վերլուծությամբ: Փաստ է, որ Ադրբեջանի բլից-կրիգը տապալվեց:

Այդ փաստից կորցնելով հավասարակշռությունը` ներկա պահին 200-250 մետր տարածքի համար ընթացող դիրքային մարտերում հակառակորդի զինվորական ղեկավարությունը, ըստ իս, կայացրեց սխալ որոշում: Նա մարտի մեջ մտցրեց ու անխնա կիրառեց զինատեսակներ (մարտական ԱԹՍ-ներ, ՏՕՍ-1 և այլ սահմանափակ միջոցներ), որոնք իրենց նշանակությամբ նախատեսված են բոլորովին այլ և շատ ավելի խոշոր խնդիրներ լուծելու համար, մասնավորապես օպերատիվ մակարդակի ճեղքումների, ռազմավարական օբյեկտների ոչնչացման և այլն:

Անգամ նշված փոքր հատվածներում տեղային հոջողություններ գրանցելու պարագայում նշված զինատեսակների կիրառությունը արդարացված չէ երկու պատճառով.

1. Դրանցով լուրջ ռազմական խնդիրներ չլուծվեցին,

2. Ի վերջո , մարտի ելքը որոշելու է զինվորը` իր մարտական ու բարոյակամային որակներով, ժողովրդի հետ իր միասնությամբ:

 

17.06

Ադրբեջանական կողմը հաշվի առնելով նախորդ անգամվա ծիծաղելի իրավիճակը, որում հայտնվել էր, այս անգամ ազգանուններ չի նշում: Սա էժանագին հնարք է, ուղղված սեփական հասարակության ոգու բարձրացմանը, այլապես լավ գիտեն, որ ազգանուն հնչեցնելու դեպքում, իբր զոհված գեներալն ու գնդապետները կես ժամից անձամբ կխոսեն, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

15.03

Հաստատված տեղեկությունների համաձայն ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունը այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները: Ներկայումս այդ հատվածում Ադրբեջանը 1994թ. նման կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

13.43

Ոչնչացված մարտական ԱԹՍ-ները դարձան երեքը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

13.30

Շարունակվում են հազարավոր կամավորների դիմումները մեզ, անգամ հեռավոր երկրներից: Հարգելիներիս ԼՂՀ ՊԲ-ը խնդրում է դիմել խմբերով, անհատական դիմումներին հնարավոր չէ արձագանքնել նույնիսկ: Ներկայումս դիմումները այնքան մեծ են, որ նրանք ընդունում են միայն ամենափորձառուներին, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

12.04

Լավ լուրերից հերթական մեկը. փաստորեն այսօրվա խոցված 5-6 տանկերից մի քանիսը հարավում են եղել: Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում և մբողջովին ջախջախվել է, թողնելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի կորուստներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

11.45

Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով՝ ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Back to top button