

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը գնահատել է ներկայիս վիճակը հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծում՝ խոսելով ադրբեջանական ագրեսիայի դրդապատճառների մասին:
«Ադրբեջանը գոհ չէ «ստատուս քվո»-ից»: Մենք էլ գոհ չենք, որովհետեւ ի վերջո պետք է լուծենք ԼՂ հարցը: Բայց Ադրբեջանը համբերություն չունի, հասկանում են, որ զարգացումները հօգուտ դրան չեն գնում. օրինակ ԼՂՀ անկախությունը ամրապնդվում է, Ղարաբաղը զարգանում է եւ տարբեր երկրների կողմից սկսվեց անկախության ճանաչման գործընթացը, այդ ամենը ստիպում էր Ադրբեջանին արագացնել պրոցեսները»:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյան




