
Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնը մտահոգություն է հայտնել Լենռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ կողմերին կոչ արել զսպվածություն հանդես բերել եւ վերադառնալ հրադադարի ռեժիմին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Կանադան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ե Ադրբեջանի ուժերի միջեւ բռնության աճից։ Կողմերին կոչ ենք անում զսպվածություն հանդես բերել եւ անհապաղ վերադառնալ հրադադարին, ինչպես նաեւ վերսկսել երկոսությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասված է Կանադայի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հակամարտության կարգավորումը կարող է լինել միայն խաղաղ բանակցությունների միջոցով, հայտարարել է Կանադայի ԱԳՆ- ն։




