
Արցախի պաշտպանական բանակի հրապարակած տեսանյութը պարզ ապացուցում է, որ Բախվի պաշտոնական հայտարարությունները՝ իրենց զոհերի մասին իրականությանը չեն համապատասխանում։ « Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեփական կորուստները թաքցնելու համար դիմում է պարզունակ հնարքի՝ փոխում է թվերի տեղերը և միայն մեկ մարտում ունեցած 21 զոհը ներկայացնում որպես 12:Ի դեպ, այս տեսագրությունում կլոր շրջանակի մեջպատկերված են այն սպանված ադրբեջանցիների դիակները, ովքեր իբրև թե գրավվել են Սեյսուլանը: Այն ինչ, Սեյսուլանը ինչպես հայկական եղել է, այնպես էլ մնում է հայկական»,- ասված է ԼՂՀ ՊՆ՝ տեսնայութին կից հրապարակման մեջ։




