
Լրագրող Թաթուլ Հակոբյանն այժմ Լեռնային Ղարաբաղում է, եղել է Մարտակերտում եւ «Ռադիլուրի» համար հեռախոսազրույցում ներկայացրեց իրավիճակը։
Մարտակերտում տեսա այն, ինչ տեսել եմ 1991-94 թթ- ին՝ հայ- ադրբեջանական սահմանի ընթացող հրետակոծությունները խոշոր տրամաչափի կայաններից՝ ասել է նա։ «Կարող եմ ասել, որ մի քանի ժամերի ընթացքում 30- ից ավելի արկեր ընկան Մարտակաերտի վրա։ Առանց գույները խտացնելու ասեմ, որ ղարաբաղա- ադրբեջանական զորքերի շփան գծում ընթանում է եթե ոչ լայնամասշտաբ, ապա մի շատ տեղերում ծանր մարտական գործողություններ»։ Նա նշել է, որ Մարտակերտի բնակչության մեծամասնությունը ռմբապաստարաններում է։Մեր գործընկերն առանձին անդրադարձել է նաեւ հայ զինվորի բարոյական նկարագրին։ «Ամենից կարեւորը որ նկատեիցի հայ զինվորների, ընդհանրապես այն մարդկանց, որոնք օգնության են գալիս ճակատ, նրանց տրամադրությունն էր։ Նայելով նրանց դեմքերին՝ համոզվում ես, որ այդպիսի բանակը պարտվել չի կարող»,- ասել է Թաթուլ Հակոբյանը։




