Քաղաքական

ՀԵԽ- ՀԱԽ. ՄԽ- ն պետք է դատապարտի Ադրբեջանի վարչախմբի՝ ԼՂ դեմ բռնությունները

Հայ- եվրոպական եւ հայ- ամերիկյան խորհուրդներն այսօր համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ ՄԽ- ից, նաեւ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների կառավարություններից պահանջելով անմիջական քայլեր ձեռնարկել՝ դատապարտելու Ադրբեջանի վարչախմբի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ բռնությունները։

«Նկատելի է, որ այս զարգացումներն անմիջապես հաջորդել են Ադրբեջանի նախագահի ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումներին։ Դժբախտաբար, այս հանդիպումների ընթացքում եղած կոչերը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել խաղաղ միջոցներով, անտեսվել են պրն Ալիեւի կողմից։

Անցնող ամիսներին մենք հայտնել ենք մեր մտահոգությունը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմաններում Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումների վերաբերյալ։ Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան լուռ մնացին ինչպես Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս,  տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ կոչերը  բռնապետության կողմից անտեսելու քայլերը դատապարտելու փոխարեն։

Որպեսզի հետագա զարգացումները հնարավոր լինի կանխել՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի գլխավորությամբ պարտավոր են վերջ տալ երկու կողմերին զսպվածություն ցուցաբերելու մասին սովորական դարձած հայտարարությունները եւ խստագույնս դատապարտեն ադրբեջանական բանակի սկսած բացահայտ նախահարձակումը։ Միայն այն ժամանակ, երբս դադարի ադրբեջանցիների հարձակումը, Մինսկի խումբը պետք է դիմի քայլերի, որպեսզի վերականգնի վստահությունը երկու կողմերի միջեւ։ Իսկ այս նպատակին հասնելու ուղղությամբ խիստ կարեւոր է, որ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները մասնակցեն բանակցություններին»,- ասված է ՀԵԽ- ի եւ ՀԱԽ- ի համատեղ հայտարարության մեջ, որոնց կենտրոնակայանները տեղակայված են Փարիզում եւ Լոս Անջելեսում։

Կարդացեք նաև

Back to top button