Հասարակություն

Վայքում, Սյունիքում եւ Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝
ժամը 16:00-ի դրությամբ, Տիգրանաշենի ոլորաններում, Վայքի, Ջերմուկի,
Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Մարտունու ավտոճանապարհներին և Վարդենյաց
լեռնանցքում   տեղում է ձյուն:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները
բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման
աշխատանքներ:

Կարդացեք նաև

Back to top button