

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը կրակը շփման գոտում միակողմանի դադարեցնելու վերաբերյալ գնահատում է տեղեկատվական խայծ, որին, ըստ նրա, հայկական կողմը պետք է հակադարձի՝ ներկայացնելով փաստեր, որոնք կբացահայտեն Ադրբեջանի ապատեղեկատվությունը։ Փորձագետի համոզմամբ համապատասխան հայտարարությամբ պետք է հանդես գան ՀՀ ԱԳՆ-ն կամ ՀՀ պաշտպանության նախարարությունը.
«Ադրբեջանը կատարել է որակական նոր քայլ, որը պահանջում է նաեւ որոշակի քայլեր՝ դրանք չեզոքացնելու համար։ Միջազգային մամուլի համար արցախյան կառույցներն ավելի ցածր մակարդակ ունեն, քանի հայաստանյանները։ Այնպես որ՝ Հայաստանի արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարությունների հայտարարություններն են, որ կարող են նույն թափով մտնել տեղեկատվական դաշտ»,- ասել է Սամվել Մարտիրոսյանը։




