
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում։ Նման հայտարարությամբ հանդես են եկել Վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան (Ֆինլանդիա) եւ Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա)։
Կաներվան եւ Վիգենինը հաստատել են իրենց ամբողջական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ խաղաղ լուծում գտնելու նրանց ջանքերին։




