
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ Արցախի ենթակառուցվածները կարգավորող յուրաքանչյուր բնագավառում ստեղծված են օպերատիվ շտաբեր, իրավիճակը վերահսկվում է, էլեկտրաէներգիայի համակարգն այս պահին կայուն է։ Հիմնականում Մարտակերտի որոշ հատվածներում էլ.էներգիայի խափանումներ կան՝ վթարային պատճառներով, սակայն շրջկենտրոնում իրավիճակը կայուն է։ Նաեւ սահմանված կարգով սպասարկվում են միջշրջանային եւ միջպետական գրեթե բոլոր երթուղիները։




