

Երեկ Ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում հակառակորդը հրթիռակոծել է նաև բնակավայրերը՝ պատճառելով կորուստներ: Մարտունու ուղղությամբ «Գրադ» կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով վնասվածքներ էին ստացել 11-ամյա Գևորգ Գրիգորյանն ու 12-ամյա Վարդան Անդրեասյանը: «Ռադիոլուրը» հենց նոր կապվեց «Արեւիկ» մանկական հիվանդանոցի բժիշկ Իրինա Խաչատրյան հետ, ով էլ փոխանցել է, որ երեխաների վիճակը կայուն ծանր է: Մարտունիի հիվանդանոցում առաջնային բուժօգնություն ստացած 11-ամյա Գևորգ Գրիգորյանն այժմ վիրահատվում է:




