Քաղաքական

Կոնգրեսականը դատապարտում է ԼՂ դեմ լայնածավալ հարձակման նոր ալիքը

Կոնգրեսական Ֆրենկ Փալոուն «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ նոր հարձակման ալիքը դատապարտող» հայտարարություն է տարածել։

«Ես խստորեն դատապատում եմ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների սրացումը ե միանում եմ Օբամայի վարչաազմի՝ հակամարտությունը ապասրացնելու կոչին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սպառնալից հռետորաբանությունը շարունակաբար հիշեցնում էր 1994- ի հրադադարը ավարտելու եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հարձակում գործելու մասին։ Նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է անտեսել տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելուն միտված խաղաղ կարգավորման միջազգային հանրության կոչերը»,- ասել է Փալոունը։

Նա Սպիտակ տանն ու ԵԱՀԿ ՄԽ- ին կոչ է արել պատասխանատվություն  պահանջել Ադրբեջանից եւ շարունակել խաղաղությանը նպաստող նախաձեռնություններ։

Կարդացեք նաև

Back to top button