Հասարակություն

ԼՂՀ վարչապետը հանդիպել է կամավորականների հետ

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր երեկոյան հանդիպել է հրապարակում հավաքված կամավորների մի մասի հետ, նրանց ներկայացրել սահմանի իրավիճակը, հավաստիացրել է, որ պաշտպանության բանակն ամբողջովին տիրապետում է ռազմական դրությանը և ծանր կորուստներ է պատճառել ադրբեջանական բանակին:

«Ուրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում այսքան մարդ է կամավորագրվել այս սուրբ գործին: Անհրաժեշտության դեպքում բոլորս մեկնելու ենք հայրենիքի սահմանները պաշտպանելու: Այս փուլում հորդորում եմ զերծ մնալ խուճապային տրամադրություններից՝ բարձր պահելով ողջ հասարակության մարտական ոգին»,- ասել է վարչապետը:

Կարդացեք նաև

Back to top button