Քաղաքական

Մոգերինին կոչ է անում անհապաղ դադարեցնել հրադադարի խախտումը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված և կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնել հրադադարի խախտումը:

«Հաղորդումները, որ շփման գծի ողջ երկայնքով մարտեր են ընթանում, խորը մտահոգություն է հարուցում: Կոչ եմ անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և խուսափել քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրացման»,- «ՌԻԱ- Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մոգերինին:

Պաշտոնյան նշել է, որ Եվրամիությունը ցավում է մարդկային զոհերի կապակցությամբ, մասնավորապես՝ խաղաղ բնակչության շրջանում:«Եվրամիությունը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և եռանախագահների ջանքերին: Ակնկալում ենք, որ կողմերը խստորեն կպահպանեն հրադադարի ռեժիմը, կհրաժարվեն ուժի կիրառումից և կվերսկսեն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը»,- հայտարարել է նա:

Կարդացեք նաև

Back to top button