
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց խորը մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող հրադադարի լայնամասշտաբ խախտումների առնչությամբ»,-ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաղորդագրության մեջ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրյոն իրենց խորը մտահոգությունն են հայտնում շփման գծի երկայնքով տեղի ունեցող հրադադարի մեծամասշտաբ խախտումների համար։ Խոստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը, ցավում ենք անիմաստ այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների համար»,- ասված է հայտարարության մեջ:
Համանախագահները կոչ են արել կողմերին դադարեցնել կրակոցները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ իրավիճակը կայունացնելու համար, ինչպես նաև վերահստատել են՝ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, պատերազմը այլընտրանք չէ:




