

Հակառակորդին հասցվել է ուժգին հակահարված, որից նա բավականին երկար ժամանակ ուշքի չի կարող գալ, ունի բազմաթիվ մարդկային եւ ռազմական տեխնիկայի կորուստներ, «Ռադիոլուրին» հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Նա նշել է, որ իրավիճակը թեեւ սահմաններում բավականին լարված է, սակայն վերահսկելի է։
Դավիթ Բաբայանը նաեւ նշել է, որ Արցախում կա որոշակի լարվածությունը, սակայն ժողովուրդը պատրաստ է պաշտպանել հայրենիքը։ «Կան խմբեր, որոնք փորձում են գնալ եւ պաշտպանել հայրենիքի սահմանները, սակայն դրա կարիքն առայժմ չկա»,- ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը։
Դավիթ Բաբայան. ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար




