
Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում ավարտվում է նախորդ տարի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա հերթական դատական նիստին գործով նյութերի հրապարկման փուլը:
Հրապարկված նյութերի համաձայն, Վալերի Պերմյակովը, ստի դետեկտորով անցկացված փորձաքննության ժամանակ ասել է, որ ինքը սվին դանակով հարվածել է փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին և նրա հորը՝ Արմեն Ավետիսյանին, ինչը, սակայն, չի հաստատվել փորձաքննության ժամանակ:
Փորձաքննությունների մասով վերջնական որոշում չկա: Նշենք, որ փորձաքննություններն իրականացվել են «ստի դետեկտորի» կիրառումով: Սակայն հայտնի է, որ հարցերի մի մասի պատասխանների ժամանակ գրանցվել են իմպուլսներ, որոնք ցույց են տալիս,որ պատասխանողը ոչ ամբողջական կամ սխալ տեղեկություններ է հաղորդում: Այդ թվում մինչեւ վերջ պարզ չէ, թե ինչու էր ամբաստանյալ Վալերի Պերմյակովը լքել իր պահակետը ու զենքը ձեռքին քաղաք գնացել եւ արդյոք նա ճանապարհին որեւէ մեկին հանդիպել է:




